The Red Bull Paper Wings Rules

RED BULL PAPER WINGS ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Աշխարհի գոյություն ունեցող ռեկորդներին մարտահրավերներ նետելու համար անհրաժեշտ է հետեւել Թղթյա Ինքնաթիռների ասոցիացիայի ու Գինեսի ռեկորդների գրքի կանոնակարգին։ Ամբողջ աշխարհում արդյունքները համեմատելու համար պետք է հավատարիմ մնալ Ռեդ Բուլլ Թղթյա Թեւեր մրցույթի հետեւյալ կանոններին։

ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

- Բոլոր մրցույթները պետք է անցկացվեն առանց քամու փակ սենյակում,
- Թղթյա ինքնաթիռները պետք է պատրաստված լինեն ստանդարտ Ա4 չափի (297×210մմ) թղթի մեկ ամբողջ կտորից, խտությունը ոչ ավելի, քան 100գ։ Թղթի կտորները կարելի է ձեւափոխել միայն ծալելով։ Չի թույլատրվում կտրել, պատռել թուղթը, օգտագործել սոսինձ, դակիչ կամ քաշ ավելացնել։
- Թղթյա ինքնաթիռները պետք է պատրաստվեն տեղում՝ օգտագործելով տրամադրված հաստատված թուղթը։
- Ինքնաթիռը պետք է գործարկվի մեկ անձի կողմից, առանց կողմնակի օգնության հատակին արված մեկնարկի նշագծման կետից։ Նշագծումը հատելու դեպքում փորձը համարվում է անվավեր։ Մասնակիցը կարող է հատել նշագծումը միայն այն բանից հետո, երբ ինքնաթիռը դիպչի գետնին կամ որեւէ առարկայի։
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ունենալ երկու փորձ։ Կարելի է օգտագործել տարբեր ինքնաթիռներ, ի վերջո հաշվի է առնվում լավագույն փորձը։
- Ամենաերկար հեռավորությունը պետք է չափվի ստանդարտեցված ժապավենային չափիչով կամ լազերային/վիդեո սարքավորումներով։ Չափման համար որոշիչ է սկզբնական նշագծումը եւ առաջին կետը, ուր ինքնաթիռը դիպչում է գետնին կամ որեւէ առարկայի։ Արդյունքները պետք է չափվեն մ/մմ-ով կամ ֆուտով։

ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԹՌԻՉՔԸ

- Բոլոր մրցույթները պետք է անցկացվեն առանց քամու փակ սենյակում,
- Թղթե ինքնաթիռները պետք է պատրաստված լինեն ստանդարտ Ա4 չափի (297×210մմ) թղթի մեկ ամբողջ կտորից, խտությունը ոչ ավելի, քան 100գ։ Թղթի կտորները կարելի է ձեւափոխել միայն ծալելով։ Չի թույլատրվում կտրել, պատռել թուղթը, օգտագործել սոսինձ, դակիչ կամ քաշ ավելացնել։
- Թղթե ինքնաթիռները պետք է պատրաստվեն տեղում՝ օգտագործելով տրամադրված պաշտոնական թուղթը։
- Ինքնաթիռը պետք է գործարկվի մեկ անձի կողմից, առանց կողմնակի օգնության հատակին արված մեկնարկի նշագծման կետից։ Նշագծումը հատելու դեպքում փորձը համարվում է անվավեր։ Մասնակիցը կարող է հատել նշագծումը, երբ ինքնաթիռը դիպչի գետնին կամ որեւէ առարկայի։
- Ինքնաթիռը գործարկելիս չի թույլատրվում թափավազք, արագ քայլք, ցատկ կամ խթանող որեւէ սարքավորման օգտագործում։
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ունենալ երկու փորձ։ Կարելի է օգտագործել տարբեր ինքնաթիռներ, հաշվի է առնվում լավագույն փորձը։
- Որոշիչ են համարվում, երբ թղթյա ինքնաթիռի ձեռքից բաց թողնման պահը եւ առաջին վայրկյանը, երբ այն դիպչում է հատակին կամ որեւէ առարկայի։ Արդյունքները հաշվարկվում են վայրկյանի տասներորդական չափով։

ԱԷՐՈԲԱՏԻԿԱ

- Բոլոր մրցույթները պետք է անցկացվեն առանց քամու փակ սենյակում,
- Ինքնաթիռը պետք է պատրաստված լինի թղթից, սակայն թղթի որակի, չափի, պատրաստման տեխնիկայի ու լրացուցիչ նյութերի օգտագործման վերաբերյալ պահանջներ չկան։
- Չի թույլատրվում օգտագործել հեռակառավարման համակարգեր կամ պահպանվող էներգիայի աղբյուրներ (մարտկոցներ եւ այլն)
- Մասնակիցները կարող են բերել արդեն պատրաստի ինքնաթիռներ
- Նետելու տեխնիկայի վերաբերյալ սահմանափակումներ չկան։

- Յուրաքանչյուր մասնակից ունի 1 րոպե ժյուրիի առջեւ ելույթ ունենալու համար։
- Գնահատվում են հետեւյալ չափանիշները.
*Թղթյա ինքնաթիռների պատրաստման տեխնիկա,
*Ստեղծարարություն (արվեստ եւ դիզայն)
*Օդաչուական վարպետություն

- Օդաչուական վարպետության հարցում ժյուրին իր գնահատականը հիմնում է թռիչքի իրականացման, օրինակ օղակի, ալիքի, հանգույցի տրամագծի, դիմացկունության եւ թռիչքի տեւողության վրա։
- Ժյուրիի յուրաքանչյուր անդամ կարող է պարգեւատրել 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 կամ 10 բալ։ Ժյուրին բաղկացած է երեք անդամից, որոնցից յուրաքանչյուրը գնահատում է առանձին չափանիշ։ Առանձին բալերի գումարով որոշվում է վերջնական արդյունքը։
- Աշխարհի եզրափակչին երկիրը ներկայացնող օդաչուն որոշվում է կամ ազգային եզրափակչի տվյալներով, կամ վիդեոյի առցանց գնահատման միջոցով։ Առցանց գնահատումը տալիս է ընդհանուր 30 բալերից 10-ը։ Եվս 20 բալ կտրվեն ժյուրիի երկու անդամների կողմից. յուրաքաչյուրը կարող է պարգեւել առավելագույնս 10 բալ։ Ժյուրիի երկու անդամներն էլ գնահատում են պատրաստման տեխնիկան, ստեղծարարությունն ու օդաչուական վարպետությունը։

Այս կանոններն ընդունված ու պաշտոնապես հաստատված են Թռիչքների համակարգողի կողմից, ով պատասխանատու է դրանց հսկողության համար՝ հավաստելու մրցույթի արդար ընթացքը։ Հարցերն ու վեճերը կքննարկվեն Թռիչքների համակարգողի մոտ հաստատվելուց հետո, ով կարող է կարգադրել կրկնել փորձը։