Instruction to Red Bull Paper Wings

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԹՂԹՅԱ ԻՆՔՆԱԹԻՌ...

…կամ առնվազն այնպիսինը, որ չի գահավիժի երկու վայրկյանից։

Ինքնաթիռի ծանրության կենտրոնը կթելադրի, թե որ ուղղությամբ կթռչի ինքնաթիռը։ Հետեւաբար, հավաստիացիր, որ այն հնարավորինս առաջ է գտնվում՝ թուղթը ծալելով քթին մոտ։
- Թեւերը պետք է լինեն բարակ եւ տափակ։ Հարցը, թե արդյոք ինքնաթիռներին անհրաժեշտ են թիակներ թե ոչ, մինչ օրս վիճաբանությունների առիթ է մասնագետների մոտ; մեծամասնությունը հակված է թիակներ չպատրաստելուն։ Պետք է խուսափել պատռվածքներից։ Մրցույթի պայմաններից դուրս թույլատրվում է նաեւ սոսնձել մասնիկներ։
- Թեւերի ծայրերը ծալելով՝ կարելի է ազդել ինքնաթիռի թռիչքի ուղղության վրա; առավել լավ արդյունքի համար ավելացրեք կողեր (անհրաժեշտ կլինի օգտագործել մկրատ)։
- Y տառի ձեւը որոշիչ է ինքնաթիռի կայունությունն ապահովելու համար։ Այս դեպքում ինքնաթիռի թեւերը դիմացից նայելիս նմանվում են Y կամ V տառին։ Այս ձեւը չունեցող ինքնաթիռները սովորաբար պտտվում են իրենց երկայնական առանցքի շուրջ ու ընկնում։
- Շատ մրցույթներում օգտագործվում է 80գ/մ2 խտությամբ ստանդրատ A4 թուղթ։ Այս թուղթն օգտագործվում է գրասենյակների ու լուսապատճենահանողների կողմից։ Թուղթը չի կարող լինել 80գ/մ2-ից թեթեւ, մինչդեռ մի շարք մասնագետներ գերադասում են ավելի ծանր թուղթ ավելի էքստրեմալ թռիչքների համար. աշխարհի ռեկորդակիր Քեն Բլեքբըրնը համարում է 96գ/մ2 թուղթն ամենահարմար քաշը երկար թռիչքների համար։
- Օդաչուներին խորհուրդ է տրվում ուշադիր ուսումնասիրել թղթե ինքնաթիռների պատրաստման մասին առցանց հասանելի բազմաթիվ ուղեցույցները։ Երբ մենք ասում ենք ուսումնասիրել ուշադիր, մենք ի նկատի ունենք իրոք շատ ուշադիր։