Terms and Conditions

RED BULL PAPER WINGS


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄ. ԳՆՈՒՄԸ ՉԻ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՂԵՔ ՈՒՇԱԴԻՐ ԵՎ ԶԳՈՆ ԱՅՍ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԻՍ։ ՀԱՐԳԵՔ ՈՒ ԱՊԱՀՈՎԵՔ ՁԵՐ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ։ ԽՈՒՍԱՓԵՔ ՈՒՐԻՇԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ՎՆԱՍԵԼՈՒՑ։

Այս Գովազդային ծրագիրն իրականացվում է Ռեդ Բուլ ՍՊԸ-ի («Հովանավոր» կամ «Ռեդ Բուլ»), գրանցման հասցեն՝ Ավստրիա, Ֆուշլ էմ Զի, 5330, Ամ Բրյուննեն 1, ինչպես նաեւ նրա փոխկապակցված կազմակերպությունների կողմից։ Այս Գովազդային ծրագիրը մշակված է որպես ունակությունների խաղ։ Այն ամբողջությամբ անվճար է ու ենթարկվում է միայն սույն Պայմաններին ու դրույթներին եւ բոլոր համապատասխան միջազգային, դաշնային, պետական, մարզային, տեղական ու տարածաշրջանային օրենքներին ու կանոնակարգերին։

Սույն Պայմաններից ու դրույթներից առաջացած բոլոր ընդհանուր հարցերի վերաբերյալ եւ/կամ կապված այս Գովազդային ծրագրի հետ, խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ redbullpaperwings@support.redbull.com”:mailto:redbullpaperwings@support.redbull.com

Այս Գովազդային ծրագրին մասնակցելով՝ դուք համաձայնվում եք հետեւել տվյալ Պայմաններին ու դրույթներին եւ հաստատում եք ձեր համապատասխանությունը իրավասության ներքոնշյալ պահանջներին։

1. ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

1.1 Այս մրցույթին մասնակցելու ու մրցանակը շահելու իրավասու լինելու համար անհրաժեշտ է հաստատել, որ դուք («Մասնակից», «Դիմորդ» կամ «դուք») բավարարում եք համապատասխանության հետեւյալ չափանիշներին.
1.2 Դուք հավաստում եք, որ ձեր տարիքը մասնակցության պահին բարձր է 18-ից
1.3 18 տարեկանից ցածր անձիք չեն կարող մասնակցել մրցույթին, հաղորդել կամ որեւէ այլ կերպ անձնական փոխանցել տեղեկատվություն Ռեդ Բուլին։
1.4 Դուք չեք կարող մասնակցել մրցույթին, եթե ձեր բնակության երկիրը նշված չէ www.redbullpaperwings.com”:http://www.redbullpaperwings.com կայքում։ Ռեդ Բուլ ընկերությունը պատասխանատվություն չի կրում, եթե Մասնակիցներն իրավաբանորեն չեն կարող մասնակցել մրցույթին ազգային կամ տեղական օրենքներին համաձայն։
1.5 Ռեդ Բուլը պատասխանատու չէ, եթե Մասնակիցը ֆիզիկապես կամ հոգեպես ի վիճակի չէ իրականացնել նկարագրված առաջադրանքները; մրցույթին մասնակցելու օրենսդրական իրավունք գոյություն չունի։ Ռեդ Բուլը պատասխանատվություն չի կրում տվյալ Գովազդային ծրագրի շրջանակներում մասնակցի կրած վնասվածքների համար։
1.6 Հովանավորի տնօրենները, աշխատակիցները, նրանց ծնողները, փոխկապակցված կազմակերպությունների, մասնաճյուղերի աշխատակիցները, գործակալները, յուրաքանչյուր կազմակերպություն, որ ընդգրկված է մրցույթի մշակման հարցում, մասնագիտական խորհրդատուները, երրորդ կողմից ծառայություն մատուցողները կամ գովազգային գործակալությունները, ընտանիքի անդամներն ու նույն տանն ապրող անձիք (անկախ իրավաբանորեն կապված լինելուց կամ չլինելուց) իրավասու չեն մասնակցել ու մրցանակներ շահել տվյալ մրցույթին շրջանակներում։ 1.7 Մեկ անձին թույլատրում է միայն մեկ դիմում մեկ կատեգորիայում մեկ վայրում։ Մասնակցության կթույլատրվեն միայն ֆիզիկական անձիք եւ ոչ իրավաբանական։
1.8 Հովանավորն իրավունք ունի հաստատել Դիմորդի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեն ու պահանջել տարիքի ու ինքնության կամ տրամադրված այլ տվյալների ապացույց ցանկացած պահի իր հայեցողությամբ։ Կասկածի դեպքում սխալ էլէկտրոնային հասցե, տարիքի կամ բնակության վայրի մասին սխալ տվյալ տրամադրած յուրաքանչյուր դիմորդ կհամարվի ոչ իրավասու մասնակցել մցույթին։

2.ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔ

2.1 Այս Գովազդային ծրագիրը մեկնարկում է տարբեր ամսաթվերի կախված երկրից (մանրամասները կարող եք գտնել www.redbullpaperwings.com”:http://www.redbullpaperwings.com կայքում) ու ավարտվում է (ամբողջ աշխարհում) 2015թ. մայիսի 10-ին, 09:00 Կենտրոնական եվրոպական ժամային գոտում։
2.2 Մրցույթի ընթացքում Հովանավորը կտրամադրի մանրամասն տեղեկատվություն մասնակցության կարգի վերաբերյալ www.redbullpaperwings.com”:http://www.redbullpaperwings.com կայքում («Կայք»)։ ”). Այն հայտադիմումները, որոնք չեն համապատասխանի ժամանակացույցին եւ հրահանգներին, չեն քննարկվի եւ ենթակա չեն ուսումնասիրման այս Պայմանների ու դրույթների համաձայն։ Մրցույթը բաղկացած է հետեւյալ փուլերից, ընդ որում դրանց ստույգ ժամկետներն ու տեւողությունը կփոփոխվեն յուրաքանչյուր երկրի համար (մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել Կայքում).
2.2.1 Ազգային որակավորման փուլ
2.2.2 Աշխարհի եզրափակչի փուլ

Նշված փուլերը կարող են փոխվել Հովանավորի կողմից, վերջինս կհայտարարի փոփոխությունների մասին www.redbullpaperwings.com”:http://www.redbullpaperwings.com կայքում (Կայք)

3. ԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

3.1 Մրցույթը նախագծված է որպես միջոցառումների շարք, որոնք անվանվում են Որակավորումներ (Միջոցառում), որոնք կանցկացվեն մեկական անգամ յուրաքանչյուր համալսարանում (Միջոցառման վայր), ինչպես նշված է կայքում, որի ընթացքում Մասնակիցներից կպահանջվի ելույթ ունենալ մեկ կամ մի քանի անգամ Միջոցառման բոլոր կատեգորիաներում՝ հեռավորություն, աերոբատիկա եւ թռիչքի ժամանակ։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.redbullpaperwings.com”:http://www.redbullpaperwings.com կայք։
3.2 Եթե դուք իրավասու եք մասնակցել մրցույթին համաձայն վերոհիշյալ Բաժին 1-ի, դուք կարող եք գրանցվել www.redbullpaperwings.com”:http://www.redbullpaperwings.com կայքում կամ հենց տեղում յուրաքանչյուր միջոցառումից առաջ։ Եթե դուք գրանցվում եք կայքի միջոցով, առաջին հերթին անհրաժեշտ է ընտրել ձեր բնակության երկիրը։ Այնուհետեւ անհրաժեշտ է գրանցել հետեւյալ տվյալները. անուն, էլեկտրոնային հասցե, հասցե, հեռախոսի համար եւ նշել կատեգորիան, որին դուք ցանկանում եք մասնակցել։ Տեղում գրանցվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նույն տվյալները։
3.3 Յուրաքանչյուր միջոցառման մանրամասն կանոններին ու պահանջներին, ինչպես նաեւ տեղում գրանցման կարգին ծանոթանալու համար խնդրում ենք ուսումնասիրել պարտադիր կանոնագիրքը («Կանոնագիրք»). նորությունները կներկայացվեն www.redbullpaperwings.com կայքի համապատասխան երկրի էջում։
3.4 Մասնակիցը պետք է ծանոթանա եւ համաձայնություն տա կայքում տեղադրված Կանոնագրքին։ Կանոնագրքի կամ սույն դրույթների ցանկացած խախտում կարող է Կազմակերպչի ցանկությամբ բերել հեռացման առանց Մասնակցության վճարի եւ/կամ այլ առաջացած վճարի հատուցման։

3.5 Յուրաքանչյուր Միջոցառման ավարտից հետո, Կազմակերպիչը կհայտարարի յուրաքանչյուր կատեգորիայի հաղթողին (Որակավորման հաղթող)։
3.6 Ազգային որակավորման փուլի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից երկիրը կորոշի 3-ական հաղթողի յուրաքանչյուր Կատեգորիայում ամեն երկրից համապատասխան երկրի Կանոնագրքին համաձայն։
3.7 Ազգային փուլի յուրաքանչյուր հաղթող կտեղեկացվի էլեկտրոնայի փոստի կամ հեռախոսազանգի միջոցով մրցանակը շահելու մասին։ Արդյունքները, ներառյալ Ազգային փուլի հաղթողի ու Որակավորման հաղթողի անունը, կհրապարակվեն կայքում։
3.8 Ցանկացած Կատեգորիայում ոչ ոքիի դեպքում լուծման համար անհրաժեշտ է դիմել Կանոնագրքին։
3.9 Ռեդ Բուլն իրավասու է գործադրել ողջամիտ ջանքեր ապահովելու համար համապատասխան սարքավորումներ ու ծրագրային ապահովում ու պատասխանատու չէ հետեւյալ իրավիճակների համար՝ ուշացած, կորած, վնասված, սխալ հասցեագրված, ոչ ամբողջական, անընթեռնելի կամ անհասկանալի հայտադիմումներ; հեռախոսային, էլէկտրական, սարքավորումներ կամ ծրագրային ապահովում, ցանցային, համացանցի կամ համակարգչի անսարքություն; փոխանցման, մրցանակի ստացման մասին տեղեկացման չհաջողված փորձեր։ Այս կանոնը գործում է նաեւ Մրցույթին մասնակցող կամ մասնակցելու փորձ կատարող որեւէ մեկի կրած վնասվածքի կամ կորուստ, հայտադիմումի կորուստ, չհաստատվելու, սխալ մշակվելու կամ չհաղթելու համար։
3.10 Ռեդ Բուլը նաեւ ապահովում է մրցույթի թափանցիկությունն ու ընտրության գործընթացը պատշաճ կերպով անցկացնելը եւ արդյունքները վավերացնելը։
3.11 Ուշացած, անընթեռնելի, թերի, վնասված կամ փչացած հայտադիմումները չեն ընդունվի։ Կողմը պատասխանատվություն չի կրում կորած հայտադիմումների համար, եւ փոխանցման ապացույցը չի ընդունվում որպես ստացման ապացույց։

3.12 Եթե դուք հեռացվել եք մրցույթից, Ռեդ Բուլը պարտավոր չէ հրապարակել այդ փաստը։

3.13 Միայն հետեւելով ամբողջ նկարագրված գործընթացին՝ Դիմորդը կարող է մասնակցել Մրցույթին։

4.ԱՇԽԱՐՀԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

4.1 Աշխարհի եզրափակիչ փուլի ընթացքում ազգային փուլի հաղթողները կհրավիրվեն ներկա գտնվելու ու մասնակցելու Ռեդ Բուլ թղթյա թեւեր աշխարհի եզրափակչին, որը տեղի կունենա Ավստրիայում 2015թ. մայիսի 8-ին եւ 9-ին (Աշխարհի եզրափակիչ)։
4.2 Աշխարհի եզրափակիչ փուլում գործում են նույն կաննոները, ինչպես նշված է Կանոնագրքում, եւ նույն Կատեգորիաները։
4.3 Ռեդ Բուլը պատասխանատու չէ Աշխարհի եզրափակչի հնարավոր հետաձգման կամ չեղարկման համար։ Սակայն նման դեպքում Ռեդ Բուլը կգործադրի բոլոր ջանքերը նման եզրափակիչ կազմակերպելու համար։
4.4 Աշխարհի եզրափակչի ընթացքում Ռեդ Բուլն իրավունք է վերապահում առաջարկել հիմնական մրցանակը յուրաքանչյուր կատեգորիայի հաղթողին («Հիմնական հաղթողներ»)։

5. ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

5.1 Ազգային փուլի յուրաքանչյուր հաղթող կպարգեւատրվի Ազգային մրցանակով, որը ենթադրում է երկկողմանի տեղափոխում մասնակցի բնակության վայրից (կամ մոտակա այլ վայրից՝ որոշված Կազմակերպչի կողմից) դեպի Զալցբուրգ, Ավստրիա, 2015թ. մայիսի 7-ին եւ հետդարձ դեպի համապատասխան նախնական բնակավայր 2015թ. մայիսի 10-ին։ Ներառված է բնակեցումն ու սնունդը մայիսի 7-10-ն ընկած ժամանակահատվածում։ Բնակեցումը կազմակերպչի միանձնյա որոշումն է ու կարող է ենթադրել 3 աստղ եւ բարձր պայմաններ։ Ազգային մրցանակի ընդհանուր գումարը կախված է Ազգային փուլի հաղթողի բնակության երկրից։ Ազգային մրցանակի ընդհանուր արժեքը չի գերազանցում 3500 եվրոն (ներառյալ հարկերը) մեկ անձի համար։ Որակավորման հաղթողի համար մրցանակ նախատեսված չէ։
5.2 Բաժին 5.1-ում ներկայացված Ճանապարհորդության հետ կապված բոլոր կազմակերպչական միջոցառումները, պետք է իրականացվեն Ռեդ Բուլ ընկերության մասնակցությամբ։ Մրցանակի ստացման ու օգտագործման հետ կապված այլ ծախսերը, թեկուզեւ չնշած այստեղ (ինչպես օրինակ անվտանգության վճարներ, դրամական պարգեւներ, ուղեբեռի վճարներ, սնունդ եւ լրացուցիչ ծախսեր փոխադրման համար եւ պատահական ծախսեր) հաղթողների պատասխանատվության տակ են։ Նրանք նաեւ պետք է ունենան (եւ հոգան ձեռքբերման հետ կապված ծախսերը) գործող անձնագիր առնվազն 6 ամիս վավերության ժամկետով եւ բոլոր անհրաժեշտ վիզաները։ Ճանապարհորդական ապահովագրությունն ու գումարների ծախսը հաղթողների պարտավորությունն է։ Նրանք պետք է ճանապարհորդությունից առաջ տրամադրեն վավեր ճանապարհորդական փաստաթղթեր (անձնագիր կամ կառավարության կողմից թողարկված մեկ այլ փաստաթուղթ)։ Յուրաքանչյուր հաղթող պետք է ստորագրի Պարտավորություններից հրաժարման համաձայնագիր, ինչպես նաեւ ցանկացած այլ փաստաթուղթ, որ տրամադրվի նրան մրցույթից առաջ։ Օդանավի/գնացքի տոսերը գնելուց հետո հաղթողներն այլեւս փոփոխություններ իրականացնել չեն կարող։ Կազմակերպիչը միանձնյա կորոշի ավիաընկերությունը, օդանավակայանը, չվերթի երթուղին ու հյուրանոցը։ Բնակեցման պարագայում կարող են լինել սահմանափակումներ ու հատուկ պայմաններ։ Կազմակերպիչը չի փոխարինի կորած, վնասված կամ գողացված տոմսերը։
5.3 Ռեդ Բուլն իրավունք է վերապահում փոխարինել ցանկացած կամ բոլոր մրցանակները համարժեքով։
5.4 Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ճանապարհորդական կամ գովազդային ծրագրի հետ կապված այլ ծախսեր չեն հատուցվի բացի սույն Պայմաններում ու դրույթներում նշված դեպքերից։
5.5 Տեղական օրենքի թույլատրվածի չափով բոլոր մրցանակները հանձնվելու են առանց երաշխիքի՝ բացահայտ կամ ենթադրյալ (ներառյալ բավարար որակի կամ յուրահատուկ նպատակին հարմար ենթադրյալ երաշխիքը)։ ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱԱՀ, ՄՐՑԱՆԱԿԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻ ՄԻԱՆՁՆՅԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
5.6 Մրցանակների համար դրամական համարժեք համար չի կարող տրամադրվել, ինչպես նաեւ մրցանակները ենթակա չեն հատուցման կամ փոխանցման։
5.7 Եթե հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեի ստացումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հաղթողը չի հայտնվում, կամ դուրս է մնում Երկրի որակավորման փուլում, նրա մրցանակը համարվում է անվավեր, եւ Ռեդ Բուլն իրավունք է վերապահում ընտրել մեկ այլ հաղթողի։
5.8 Այս Գովազդային ծրագիրն իրականացվում է Հովանավորի միանձնյա որոշմամբ։ Նրա բոլոր որոշումները՝ կապված Գովազդային ծրագրի հետ վերջնական է ու ենթակա չեն քննարկման։

6. ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

6.1 Հովանավորն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել Պայմաններն ու դրույթները. Բոլոր փոփոխությունները հասանելի կլինեն www.redbullpaperwings.com կայքում։
6.2 Եթե Հովանավորի տեսլականը վտանգված է Հովանավորի վերահսկողությունից դուրս ցանկացած միջոցառումով, Հովանավորն իրավունք է վերապահում փոփոխել, դադարեցնել, ուղղել կամ երկարաձգել Գովազդային ծրագիրը՝ չկրելով պարտավորություն ցանկացած վնասի կամ կորստի համար, որ կարող է պատճառվել ձեզ կամ երրորդ կողմին (ուղղակի կամ անուղղակի)։
6.3 Գովազդային ծրագրի ընթացքում ցանկացած պահի Հովանավորն իրավունք է վերապահում մրցույթից հեռացնել ցանկացած դիմորդի սույն Պայմաններն ու դրույթները չպահպանելու (ներառյալ բայց չսահմանափակված փաստով, եթե Հովանավորը հավատում է, որ Դիմորդը ներգրավված է խաբեության կամ սույն Պայմանների ու դրույթների բաժին 7-ում նշված կանոնների խախտման մեջ) կամ այլ տեսակի ոչ պատշաճ կամ անօրինական պահվածքի համար։ Եթե հաղթող Դիմորդը հեռացվում է մրցումից, մրցանակը չեղյալ է համարվում եւ/կամ հանձնվում է ուրիշին։

7. ԱՐԴԱՐ ԽԱՂ

7.1 Սույնով դուք հավաստում եք, որ այս Գովազդային ծրագրի շրջանակներում տրամադրված ողջ անձնական տեղեկատվությունը ճշմարիտ է։
7.2 Սույնով դուք հավաստում եք, որ անձամբ եք մասնակցել Գովազդային ծրագրին՝ համապատասխանելով սույն Պայմանների ու դրույթների բաժին 3 եւ 4-ում նշված չափանիշներին՝ կապված ձեր հայտադիմումի հետ, կամ ստեղծելով անձնական նյութեր, ինչպես օրինակ օգտատիրոջ կողմից գեներացված նյութեր, Պայմաններ ու դրույթներում նշվածի համաձայն։ Դուք հավաստում եք նաեւ, որ չեք օգտագործել արգելված օգնություն, ինչպես օրինակ ավոտմատ ռոբոտներ, ծառայություններ, կամ այլ տեսակի միջամտություններ։ Մասնակցելով այս Գովազդային ծրագրին բոլոր Դիմորդները երաշխավորում են, որ իրենց հայտադիմումները հանդիսանում են իրենց սեփականությունը, եւ որ իրենք ունեն սեփականության բոլոր համապատասխան իրավունքները, ինչպես նաեւ որ իրենց հայտադիմումները չեն ոտնահարի երրորդ կողմի իրավունքներն ու շահերը։ Սա ներառում է, բայց չի սահմանափակվում սեփականության իրավունքով, ապրանքանիշի եւ/կամ հրապարակայնության իրավունքով։
7.3 Դուք հաստատում եք ու պատասխանատվություն եք կրում, որ ձեր դիմումը.

- չի պարունակում նյութեր, որոնք կարող են խախտել կամ ոտնահարել որեւէ մեկի իրավունքները, ներառյալ բայց ոչ սահմանափակված գաղտնիության, հրապարակայնության կամ մտավոր սեփականության իրավունքով,
- չի պարունակում ապրանքանշանի կամ տարբերանշանի անվանում բացի (1) Հովանավորից, որի օգտագործումը ձեր կողմից սահմանափակված է հայտադիմումը կազմելով եւ վերբեռնելով, եւ/կամ (2) ձեր անձնական տարբերանշանից, որը դուք համաձայնում եք արտոնագրել Հովանավորին անհատույց, անվերադարձ ու ոչ-էքսկլյուզիվ կերպով, կամ ունեք լիազորություն օգտագործելու ու վերաարտոնագրելու Հովանավորին հայտադիմումի հետ անհատույց, անվերադարձ ու ոչ էքսկլյուզիվ,
- չի պարունակում ոչ ձեր կողմից ստեղծված հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր, բացի այնպիսիններից, որոնց հանդեպ դուք ունեք օգտագործելու ու անհատույց, անվերադարձ ու ոչ էքսկլյուզիվ կերպով Հովանավորին վերաարտոնագրելու անհրաժեշտ իրավունքները, թույլտվություններն ու hամաձայնությունը,
- չի պարունակում նյութեր, որոնք անպատշաճ են, անվայել, անպարկեշտ, քարոզում են ատելություն, վնասաբեր են, զրպարտող կամ վարկաբեկող,
- չի պարունակում օրենքին հակասող նյութեր, որոնք կարող են խախտել կամ ոտնահարել հայտադիմումը ստեղծելու երկրում գործող օրենքներին կամ իրավական նորմերին,
7.4 Վերոհիշյալ 7.2 եւ/կամ 7.3 կետերում նշված պահանջների խախտման դեպքում դուք պետք է պաշտպանեք ու հատուցեք Հովանավորին մտավոր սեփականության իրավունքի խախտման վրա հիմնված պահանջներից։

8. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԾԱՅԱԳԻՐ

8.1 Սույնով դիմորդը փոխանցում ու շնորհում է Հովանավորին՝ ներառյալ ծնողներին, մասնաճյուղերին, փոխկապակցված կազմակերպություններին ու Աջակցող կողմերին այս Գովազդային ծրագրի հետ կապված յուրաքանչյուր ու բոլոր իրավունքները, անվանումն ու դիվիդենտները՝ ներառյալ աուդիո, ֆոտո նյութեր, հայտարարություններ, կենսագրական տվյալներ, ելույթներ, անուն ու օգտվողի կողմից գեներացված բոլոր նյութերը (հավաքական անվանումը «Հայտադիմումի նյութեր») համաձայն գործող եւ ապագա օրենսդրությունների համապատասխան օրենքի հնարավորինս լայն իրավասություններով։

Այնքանով, որքանով որ իրավունքները չեն կարող զիջվել, Դիմորդը սույնով շնորհում է անհատույց, համաշխարհային, անվերադարձ, առհավետ, էքսկլյուզիվ, փոխանցման ենթակա ու անսահմանափակ իրավունքներ Հովանավորին (անսահմանափակ տարածքի, ժամանակի ու նպատակի առումով), որը կարող է շահագործել, պատճենել, տարածել, փոխանցել, հարապարակել, ցուցադրել, ստեղծել ածանցյալ գործեր ու այլկերպ օգտագործել Հայտադիմումի նյութերը մինչ օրս հայտնի եւ դեռեւս անհայտ ճանապարհներով։
Սա չի ենթադրում որեւէ վճարում կամ ծանուցում Դիմորդին։ Եթե դատարանը կամ այլ կառույց որոշի, որ վերոհիշյալ ընծայագիրը թերի է այս կամ այն պատճառով, Դիմորդը սույնով շնորհում է Հովանավորին անհատույց, համաշխարհայյին, անվերադարձ, առհավետ, ոչ էքսկլյուզիվ, փոխանցման ենթակա ու անսահմանափակ իրավունքներ (անսահմանափակ տարածքի, ժամանակի ու նպատակի առումով), որը կարող է շահագործել, պատճենել, տարածել, փոխանցել, հարապարակել, ցուցադրել, ստեղծել ածանցյալ գործեր ու այլկերպ օգտագործել Հայտադիմումի նյութերը մինչ օրս հայտնի եւ դեռեւս անհայտ ճանապարհներով։

Դիմորդը hրաժարվում է Հայտադիմումի նյութերի հանդեպ յուրաքանչյուր ու բոլոր բարոյական իրավունքներից (որոնք երբեմն անվանվում են «droit moral») ի օգուտ Հովանավորի։ Այս բաժնում փոխանումներն ու արտոնագրությունները մասնավորապես ներառում են բայց չեն սահմանափակվում հետեւյալ իրավունքներով. հեռարձակման իրավունք, հանրությանը հասանելի դարձնելու իրավունք (ներբեռնում), կինոթատրոնի իրավունքը (կինոյի/ցուցահանդեսի իրավունքը), վիդեո իրավունքը, տարածման ու պատճենելու իրավունքը, փոփոխելու ու կրկնօրինակելու իրավունքը, գովազդելու, մերչենդայզինգի, հրատարակելու իրավունքը, թատերական կամ ռադիո բեմադրության իրավունքը, աուդիոգրքերի իրավունքը։ Ավելին, Հովանավորը իրավունք է վերապահում փոփոխելու, միջամտելու, ջնջելու, կտրտելու եւ այլ կարգի վերափոխումներ կատարելու Հայտադիմումի նյութերում եւ օգտագործելու փոփոխված տարբերակներն ըստ ցանկության։ Հովանավորը, նրա ծնողները, մասնաճյուղերը, փոխկապակցված անձիք ու Աջակցող կողմերը հնարավորություն կունենան գտագործելու Հայտադիմումի նյութերն առանց սահմանափակումների անկախ միջնորդի, ում օգնությամբ որոշվելու է կիրառությունը։ Հովանավորը, սակայն, պարտավոր չէ օգտվել վերոհիշյալ իրավունքներից։
8.2 Հովանավորն այսուհետ անվերադարձ իրավունք ունի աբողջությամբ կամ մասամբ հանձնելու իրավունքները երրորդ կողմին եւ շնորհելու օգտագործման եւ/կամ օգտագործման թույտվության վերաարտոնագրություն կամ օգտվելու իր իրավունքներից երրորդ կողմի միջոցով։
8.3 Այս համակողմանի հանձնարարության եւ իրավունքների ընծայագրի միակ նպատակը կարող է լինել Գովազդային ծրագրի շրջանակներում մրցանակ ստանալու հնարավորությունը։
8.4 Հովանավորը, ներառյալ իր փոխկապակցված կազմակերպություններն ու գործընկերները հնարավոր է՝ պահանջեն ձեզանից ընդգրկվել մեկ այլ արտոնագրման համաձայնագրում, որը թույլ կտա Հովանավորին օգտագործել Հայտադիմումի նյութերը ընդունելի Գովազդային, ադմինիստրատիվ կամ այլ նպատակներով Դիմորդի ողջամիտ ակնկալիքներից դուրս։

9. ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

9.1 Այսուհետ «Անձնական տեղեկատվություն» սահմանումը բնութագրում է ձեր անվան հետ կապված ամբողջ տեղեկատվությունը։

9.2 Ռեդ Բուլը կարող է մշակել ձեր Անձնական տվյալները Ռեդ Բուլ Գրուփի ներսում կամ տվյալների մշակման արտաքին աղբյուրների միջոցով, որոնք կկատարեն դա ընկերության անունից տեղեկատվության պատշպանության բոլոր կանոնակարգերին համապատասխան։
9.3 Ռեդ Բուլն ու իր փոխկապակցված ընկերությունները որպես ընդհանուր քաղաքականության մի մաս չեն փոխանցի Անձնական տեղեկությունները երրորդ կողմերի առանց ձեր բացահայտ համաձայնության։ Մասնավորապես, Անձնական տեղեկությունները չեն կարող վաճառվել, վարձակալվել տվյալների մշակման արտաքին մասնագետի։ Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ կլինի անհրաժեշտություն փոխանցելու ձեր Անձնական տեղեկատվությունը տվյալների մշակման արտաքին մասնագետի, Ռեդ Բուլը կփոխանցի ճիշտ այն քանակի տվյալներ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանների ու դրույթների համաձայն առաջադրանքն իրականացնելու համար։ Այդ դեպքերում, Ռեդ Բուլը կպահանջու ու կապահովի, որ մեր գործընկերները գաղտնի պահեն Անձնական տեղեկատվությունը եւ վերաբերեն դրան համաձայն բոլոր համապատասխան կանոնակարգերին, ինչպես նաեւ հեռացնեն բոլոր տվյալներն առաջադրանքը կատարելուց հետո։ Խնդրում ենք հաշվի առնել, որ Ռեդ Բուլը չունի լիարժեք վերահսկողություն այս պարտավորության համապատասխանեցման հանդեպ եւ չի կարող պատասխանատու համարվել գործընկերների կողմից հնարավոր խախտումների համար այնքանով, ինչքանով դա իրավաբանորեն թույլատրելի է։
9.4 Քանի որ Ռեդ Բուլը գործում է ամբողջ աշխարհում, ձեր տվյալները կաորղ են փոխանցվել այլ երկրներ՝ այդ թվում նաեւ Եվրոպական տնտեսական տարածքից դուրս համաձայն տեղեկատվության պաշտպանության բոլոր նորմերի։

9.5 Անձնական տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն այս ծրագրի շրջանակներում եւ կարող է պահպանվել Ռեդ Բուլի, իր փոխկապակցված կազմակերպությունների ու լիազորված տվյալների մշակման մասնագետների կողմից այնքան ժամանակ, որքան որ դա անհրաժեշտ է իրականացնելու համար նախնական կամ ուղղակիորեն կապակցված նպատակները, որոնց համար դրանք հավաքագրվել էին այս ծրագրի շրջանակներում։ Սա կարող է ենթադրել Գովազդային ծրագրի ավարտից հետո որոշակի ժամանակ՝ նվերները հանձնելու, հարկային կամ իրավաբանական խնդիրները լուծելու համար։

9.6 Ռեդ Բուլը, իր փոխկապակցված կազմակերպություններն ու լիազորված տվյալների մշակման մասնագետները պետք է մշակեն ձեր անձնական տվյալները՝ պահպանելով անվտանգության նորմերն ու ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցներն Անձնական տեղեկատվությունը պաշտպանելու համար։
9.7 Ռեդ Բուլը գիտակցաբար չի հավաքագրում 18 տարեկանից ցածր անձանց Անձնական տեղեկատվություն։
9.8 Հաղթողների հնարավոր է խնդրվեն մասնակցել Գովազդային գործունեությանն ու Ռեդ Բուլն իրավունք է վերապահում օգտագործել նրանց անուններն ու հասցեները, նրանց լուսանկարներն ու աուդիո եւ/կամ վիդեո ձայնագրությունները հրապարակավ։

9.9 Ուղարկված Անձնական տեղեկատվությունը միշտ պետք է լինի ճիշտ։ Դուք միշտ պետք է թարմացված տեղեկատվություն տրամադրեք, որպեսզի Ռեդ Բուլը կարողանա տեղեկացնել ձեզ մրցանակը շահելու դեպքում։ Ռեդ Բուլը հավաստում է, որ Անձանական տեղեկատվությունը չի օգտագործվի, եթե հայտնի լինի, որ այն կեղծ է։
9.10 Ռեդ Բուլն ու իր կապալառուները կարող են կապվել ձեզ հետ էլեկտրոնային փոստի, հեռախոսի կամ այլ միջոցով այս Գովազդային ծրագրի առնչությամբ։

9.11 Դուք հնարավորություն ունեք ցանկացած պահի պահանջելու փոփոխել եւ/կամ ջնջել ձեր Անձնական տեղեկատվությունը մասամբ կամ ամբողջությամբ։ Այս դեպքում Ռեդ Բուլը պարտավորվում է ջնջել նշված տեղեկատվությունը հնարավորինս շուտ։
9.12 Ցանկացած պահի դուք կարող եք նաեւ տեղեկություններ պահանջել մեզ մոտ պահվող Անձնական տեղեկատվւթյան վերաբերյալ։
9.13 Դուք կարող եք կապվել Ռեդ Բուլի հետ գաղտնիության հետ կապված հարցերով հետեւյալ հասցեյով.
redbullpaperwings@support.redbull.com

10.ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

10.1 Համաձայն կանոնադրական օրենքների հովանավորը պարտավորություն է կրում հետեւյալ դեպքերում. (ա) կյանքին եւ/կամ առողջությանը վնասվածքներ հասցնելու դեպքում, (բ) մտադրության դեպքում, (գ) կոպիտ ոտնահարման դեպքում, եթե Դիմորդը համարվում է սպառող համաձայն սպառողների իրավունքների պաշտպանության համապատասխան օրենքի եւ/կամ (դ) եթե Հովանավորը խախտում է արտադրանքի հանդեպ պարտավորության կանոնադրական նորմերի պահանջները (եթե կիրառելի է)։
10.2 Առանց սահամանափակելու վերոհիշյալը, Հովանավորը պատասխանատու է սույն կանոններով նշված նյութական պայմանագրային պարտավորության թեթեւ խախտումների համար։ Նման դեպքերում պարտավորությունը սահմանափակվում է բնորոշ ու կանխատեսելի վնասների ցանկով, այլ դեպքերում Հովանավորը չպետք է լինի պատասխանատու թեթեւ խախտումների համար։
10.3 Հովանավորն ու Ռեդ Բուլ Գրուփը հրաժարվում են ցանկացած պատասխանատվությունից կորցրած եկամուտի, շահույթի, պատրաստակամության, տեղեկությունների, հնարավորությունների (ուղղակի կամ անուղղակի) համար, ինչպես նաեւ Գովազդային ծրագրին մասնակցելու հետեւանքով կրած կամ առաջացած կորստի կամ վնասի համար։
10.4 Հովանավորը պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում սույն Պայմանների ու դրույթների պահանջները չկատարելու կամ թերի կատարելու համար, եթեդա տեղի է ունեցել ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր վերահսկողությունից դուրս պատճառներով։ Սա ներառում է, բայց սահմանափակված չէ գործադուլներով, աշխատանքի դադարեցմամբ, պատահարներով, Աստծո միջամտությամբ, ընդհատումներով, սարքավորումների, համակարգիչների, կապերի սխալ աշխատանքով կամ աշխատանքի դադարեցումով։
10.5 Օրենքի թույլատվածի չափով այս Գովազդային ծրագիրը չի ենթադրում հատուկ պայմաններ, երաշխիքներ կամ այլ ժամկետներ։
10.6 Սույն Պայմաններն ու դրույթները վերահսկվեն Ավստրիայի օրենսդրության միջոցով, ցանկացած վեճ կամ կոնֆլիկտ կլուծվի Վիեննայի դատարաններում (Ավստրիա)։
Վերջին անգամ թարմացվել է դեկտեմբերի 14-ն։